Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել

22.11.2021, 21:11
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։–0–