Գեղամ Մանուկյանը նշեց, թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում կառավարությյան ծրագրի քննարկմանը

24.08.2021, 11:02
Գեղամ Մանուկյանը նշեց, թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում կառավարությյան ծրագրի քննարկմանը
Գեղամ Մանուկյանը նշեց, թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում կառավարությյան ծրագրի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է կառավարության ծրագրի քննարկմանը, որպեսզի բացահայտի այն ամենը, ինչը կապված է իշխանության հետ։

Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք անցնող ամիսներին ասել ենք, հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որպեսզի ամբողջովին քողազերծենք այն»,- նշեց Մանուկյանը։

Մանուկյանի ելույթից հետո իշխող խմբակցության պատգամավորները աղմուկ բարձրացրին, ինչը հանդարտեցրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հնչեցված մեղադրանքին վաղուց արդեն պատասխանել են»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Այսօր ԱԺ–ն քննարկում է կառավարության 5–ամյա ծրագիրը։ ԱԺ–ում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–