568.89
6.57
483.42
+28
Եղանակը Երևանում
Հայ

Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

23:39
09 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

Загружается новость ... "Лево"

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կոսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: 

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: 

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
23 Հուլիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան
19:03
23 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել
16:20
23 Հուլիսի 2021
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը (ՖՈՏՈ)
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը.ՖՈՏՈ
15:49
23 Հուլիսի 2021
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:25
23 Հուլիսի 2021
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը
10:15
23 Հուլիսի 2021
Հայտնի է, թե ով կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում
Հայտնի է, թե ով կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում
09:25
23 Հուլիսի 2021
2 ադրբեջանցի պայթյունից տուժել է, Սուքիասյանի եղբորը կալանավորել են, մարզպետի տղան էլ հետախուզվում է․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
2 ադրբեջանցի պայթյունից տուժել է, Սուքիասյանի եղբորը կալանավորել են, մարզպետի տղան էլ հետախուզվում է․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:44
22 Հուլիսի 2021
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
18:33
22 Հուլիսի 2021
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
22 Հուլիսի 2021
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները

14:02
22 Հուլիսի 2021
Ի՞նչ էր կատարվում երեկ երեկոյան Երևանում.ոստիկանությունը պարզաբանում է ուժեղացված ծառայության պատճառները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ էր կատարվում երեկ երեկոյան Երևանում.ոստիկանությունը պարզաբանում է ուժեղացված ծառայության պատճառները.ՎԻԴԵՈ
13:27
22 Հուլիսի 2021
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց.միջադեպի մանրամասները
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց.միջադեպի մանրամասները