Գարունը վերադառնում է. օդի ջերմաստիճանը կբարձրանա` մինչև +24

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 17-18-ը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում մարտի 17-18-ը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +14...+16 աստիճանի սահմանում, ուրբաթ ջերմաստիճանը կնվազի` հասնելով +9...+11 աստիճանի, իսկ կիրակի կբարձրանա` մինչև +12...+14 աստիճան։
Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 17–ին Սյունիքում, որտեղ սպասվում է +19...+24 աստիճան։–0–