Գարունը մոտ է. Երևանում սպասվում է մինչև +15 աստիճան

07.02.2021, 19:35
Գարունը մոտ է. Երևանում սպասվում է մինչև +15 աստիճան
Գարունը մոտ է. Երևանում սպասվում է մինչև +15 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, փետրվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին ցերեկային ժամերին կանխատեսվում է +13...+15, գիշերը` +2...+4։–0–