Գարունը վերադառնում է. Երևանում կլինի +20, բայց սպասվում է քամու ուժգնացում

28.03.2022, 10:05
Գարունը վերադառնում է. Երևանում կլինի +20, բայց սպասվում է քամու ուժգնացում
Գարունը վերադառնում է. Երևանում կլինի +20, բայց սպասվում է քամու ուժգնացում
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Մայրաքաղաք Երևանում մարտի 28-31-իը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի մինչև +12, իսկ արդեն ուրբաթ ցերեկային ժամերին սպասվում է +18...+20:

 Հանրապետության տարածքում մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի, ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ուրբաթ ցերեկը Արարատի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ կանխատեսվում է +18...+21: Տավուշի, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում այդ օրը կանխատեսվում է մինչև +20, իսկ Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում՝ մինչև +19:-0-