ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին

16.01.2025, 12:12
ԳՇ պետը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն 

Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ 

Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։