Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12–ին կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը

11.04.2021, 12:52
Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12–ին կքննարկի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական խորհրդարանը վաղը կկազմակերպի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում։

Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում։

Թաթոյանից բացի, զեկուցողների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, ով նախաձեռնության հեղինակն է, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։–0–