Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, ապա ինչու չլինի Հայաստանում. Անդրանիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին (ՎԻԴԵՈ)

05.09.2020, 17:07
Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, ապա ինչու չլինի Հայաստանում. Անդրանիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին. ՎԻԴԵՈ
Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, ապա ինչու չլինի Հայաստանում. Անդրանիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը Youtube–յան ալիքում հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիան։

Загружается новость ... "Лево"

«Ձեր կարծիքով, հիմա ո՞ր երեխան չգիտի դրա մասին (սեռական դաստիարակության, խմբգր.)։ Այսօր կա ինտերնետ, բոլոր երեխաների ձեռքը կա հեռախոս։ Ճիշտ է` ծնողներից է կախված, որ չթողնեն օգտվի ինչ–որ կայքերից։ Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, որ դպրոցներում դասավանդվում են նման բաներ (խոսքը սեռական դաստիարակության թեմայի մասին է, խմբգր.), ապա ինչու չլինի Հայաստանում», – ասաց Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ շատ տեղեկատված չէ այդ թեմայից, և կցանկանար խոսել այդ մասին` թեման ավելի խորն ուսումնասիրելուց հետո։

Լանզարոտեի կոնվենցիան կարգավորում է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու հարցերը։
Կոնվենցիայի համաձայն՝ տարրական դասարաններից սկսած, երեխաների ընկալման կարողություններին համապատասխան, նրանց պետք է տեղեկություններ տրամադրվեն սեռական բնույթի ոտնձգություններին առնչվող ռիսկերի վերաբերյալ։

Կոնվենցիան առաջնորդվում է այն սկզբունքով, որ ծնողինն է երեխայի սեռական դաստիարակության պարտականությունը։–0–