Եթե ապացուցվի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է. ԵՄ հատուկ ներկայացուցիչն արձագանքել է հայ զինծառայողների մահապատժի կադրերին

02.10.2022, 12:45

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին:

«Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որում, ամենայն հավանականությամբ, գնդակահարում են հայ զինծառայողներին: Եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն», - գրել է նա Twitter-ի միկրոբլոգում:

Նշենք, որ կադրերն ավելի վաղ հայտնվել են սոցցանցերում: Հաղորդվում է, որ նախնական ամսաթիվը 2022թ.-ի սեպտեմբերի 13-14 է:-0-

 - рис.1