ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որը վերաբերում է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի շուրջ առաջացած աղմուկին։
Նախօրեին ԱԺ–ում Փաշինյանը նշել է, որ տեղյակ չի եղել, որ կառավարությունը ֆինանսավորելու է սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները։ Միաժամանակ նա նշել է, որ գոհ է, որ այդ ֆիլմը ֆինանսավորվելու է։ Նրա կարծիքով, խոսքը մարզիկին նվիրված ֆիլմի մասին է, ում ռեկորդը մինչև հիմա չի գերազանցվել և որի շնորհիվ երեք անգամ հնչել է Հայաստանի օրհներգը։
«Հայաստանի հանրապետության վարչապետը կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։ Էս ուր ենք հասել ժողովուրդ։ Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։ Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ. պատկերացնում ե՞ք», – գրել է Սիմոնյանը Facebook–յան իր էջում։–0–
