Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
21:14
09 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցից ձախ շրջադարձով դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխության պարագայում կկազմակերպվի առանց սեկցիայի լուսացույցի միջոցով:–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ