Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում

05.11.2021, 12:35
Կարևոր` վարորդների համար. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն) դեպի Այվազովսկու փողոց տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկության համար:–0–