Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
22.11.2021,
15:15
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում.ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն հետադարձի փոխարեն:–0–