ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը:
Մայրաքաղաք Երևան դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Դեկտեմբերի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:-0-