422.28
5.02
388.48
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում

14:57
24 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԵՄ լիարժեք քաղաքացիական առաքելությունը բաղկացած կլինի մոտ 100 մարդուց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Եվրամիությունը երկուշաբթի որոշեց քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ՝ նախնական երկու տարի ժամկետով։ Առաքելության խնդիրն է աջակցել կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանն ու պայմանների ստեղծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Առաքելության նախնական մանդատը կլինի երկու տարի, իսկ օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում։ Քաղաքացիական օպերացիայի հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը։ Առաջիկայում առաքելության ղեկավար կնշանակվի, որը կղեկավարի գործողությունները տեղում։

2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները համաձայնացրել են հաստատել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա խնդիրները լուծելու համար։ Նրանք ԵՄ-ի մինչև 40 փորձագետներ էին ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և հաշվետվություններ կազմելու համար համար։ Առաջին առաքելության աշխատանքը տևել է երկու ամիս։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ