Ձյան առատ տեղումներ, քամի, բուք. Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում
09.03.2022,
11:35
Ձյան առատ տեղումներ, քամի, բուք. Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մայրաքաղաք Երևանում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։–0–