Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները դուրս կբերեն․ Սիմոնյանը՝ Մկրտչյանին (ՎԻԴԵՈ)

11.08.2021, 12:35
Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները դուրս կբերեն․ Սիմոնյանը՝ Մկրտչյանին.ՎԻԴԵՈ
Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները դուրս կբերեն․ Սիմոնյանը՝ Մկրտչյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրչտյանը մինչև օրվա վերջ հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից իր հայտարարության համար, որի ժամանակ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց կապիտուլյանտ։

Մկրտչյանը քննադատեց իշխող ուժին և նշեց, որ ՀՀ վարչապետը «Հայաստանն ու Արցախը ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»։ 

Մկրտչյանի խոսքից հետո նիստերի դահլիճում առաջացավ վրդովմունքի ալիք։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել Մկրտչյանի խոսափողը և հեռացրեց նրան նիստերի դահլիճից։

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ձեզ հեռացնում եմ մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում, անվտանգության աշխատակիցները ձեզ դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը:

Խոսնակի որոշումը վրդովեցրեց որոշ պատգամավորների, բայց Սիմոնյանը կանխեց նրանց խոսքն ու կոչ արեց պահպանել լռություն։ Մկրտչյանը լուռ հեռացավ նիստերի դահլիճից։–0–