ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսից 28 տարեկան ծննդկան է մահացել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ծննդկանի մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է COVID-19:
«Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը: Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–