Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել

21.02.2022, 11:37
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 21-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, կատարվել է 3192 թեստավորում, առողջացել է 1474 մարդ, մահացել է 16 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415757 դեպք, որոնցից 392080 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13749 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8338 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2840443 թեստավորում:-0-