Չեխիան Նարեկ Սարգսյանին կարտահանձնի Հայաստան

10.12.2019, 15:55
Չեխիան Նարեկ Սարգսյանին կարտահանձնի Հայաստան
Չեխիան Նարեկ Սարգսյանին կարտահանձնի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել էին դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: -0-