Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անհետ կորած և ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։
Ակցիայի մասնակից Թերեզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջները պահպանվում են 2020թ.–ի նոյեմբերից` զորացրել զինծառայող երեխաներին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին։
«Այդ երեխաներն այլևս ի վիճակի չեն շարունակել ծառայությունն այդ տարածքում (Արցախում), և նրանք շարունակում են կրել հետպատերազմյան ողջ ծանրությունը, ինչն արդար չէ», – ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ նրանք արդեն երկու անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և այսօր պետք է տեղի ունենա երրորդ հանդիպումը։ Նա տեղեկացրեց, որ հանդիպումների ժամանակ իրենց տեղեկացրել են, որ իրենց կողմից բարձրացված հարցն օրակարգում է, ընթանում են քննարկումներ ծառայության ժամկետի կրճատման մասին, սակայն զորացրում, իշխանությունների խոսքերով, հնարավոր չէ։
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են իշխանություններից վերադարձնել իրենց երեխաներին։
Ակցիայի մասնակից Սուրեն Ջուլակյանը տեղեկացրեց, որ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նրանց ասել են, որ 2 շաբաթ հետո կտեղեկացնեն ծառայության ժամկետի կրճատման և սոցփաթեթի տրամադրման որոշման մասին։–0–