629.24
6.94
521.89
+27
Եղանակը Երևանում
Հայ

Բարի գալուստ կարանտին. ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կարանտին սահմանելու փաթեթը

20:55
04 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովն այսօր սեպտեմբերի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 19 պատգամավոր:

Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:  

Առաջին և երկրորդ ընթերցումների միջև օրինագծում էական փոփոխություններ չեն մտցվել։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմություն դեմ քվեարկեց։

10–500 հազար դրամի տուգանքներ

Փոփոխություններով նախատեսված են տուգանքներ, որոնք կկազմեն 10 հազար դրամից (մոտ 20 դոլար) մինչև 500 հազար դրամ (մոտ 1025 դոլար)։

Օրենքի նախագծում նշված է տուգանքներին վերաբերող 11 կետ։

1. հատուկ ռեժիմի խախտումը Հայաստանում համաճարակային (կարանտինային) գոտի մուտք գործելիս և դուրս գալիս պատժվելու է 50 հազարից 70 հազար դրամ տուգանքով

2. կարանտինային ժամանակահատվածում մարդկանց ազատ տեղաշարժի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժի իրավունքի սահմանափակման խախտումը, ինչպես նաեւ դրանց զննմանը խոչընդոտումը կպատժվեն 10 հազար դրամ տուգանքով

3. կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության որոշակի տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման սահմանափակումների խախտումը կպատժվի 100 հազարից 300 հազար դրամ տուգանքով

4. եթե ​​այս խախտումը կրկնվի տուգանքի սահմանման օրվանից մեկ տարվա ընթացքում, ապա խախտողի նկատմամբ կկիրառվի տուգանք, բայց արդեն` 150 հազարից 500 հազար ՀՀ դրամի չափով

5.Կարանտինի ընթացքում զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ

6. Հավաքներ անցկացնելու դեպքում տուգանքը կկազմի 10 հազար դրամ

7. Հասարակական միջոցառումների կազմակերպում և մասնակցությունը պատժվում է 50 հազարից մինչև 100 հազար դրամ տուգանքով

8. կանոնավոր փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումների խախտումը, ինչպես նաև դրանց ստուգմանը խոչընդոտումը պատժվում է 50 հազարից 100 հազար դրամ տուգանքով

9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը պատժվում է 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ տուգանքով

10. Դիմակները ոչ պատշաճ կերպով կրելու համար տուգանքը կմնա նույնը` 10 հազար դրամ

11. Կարանտինի ընթացքում ուսումնական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 100 հազար դրամով։–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:42
25 Ապրիլի 2021
ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
11:55
25 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է` ինչու է անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` ինչու է անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. ՎԻԴԵՈ
11:41
25 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 410 նոր դեպք, 720 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 410 նոր դեպք, 720 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
11:23
25 Ապրիլի 2021
Փաշինյանը նշեց, թե ինչու է հրաժարական տալիս հենց ապրիլի 25–ին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշեց, թե ինչու է հրաժարական տալիս հենց ապրիլի 25–ին.ՎԻԴԵՈ
11:10
25 Ապրիլի 2021
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հրաժարական տվեց
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հրաժարական տվեց
20:50
24 Ապրիլի 2021
Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
17:40
24 Ապրիլի 2021
Տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը
Այսօր տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը
11:31
24 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 764 նոր դեպք, 1079 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 764  նոր դեպք, 1079 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
09:00
24 Ապրիլի 2021
Հիշում ենք և պահանջում. համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցը
Հիշում ենք և պահանջում. համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցը
23:51
23 Ապրիլի 2021
Ավիացիոն Happy End.մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing–ը վերադարձավ Երևան (ՎԻԴԵՈ)
Ավիացիոն Happy End.մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing–ը վերադարձավ Երևան. ՎԻԴԵՈ
20:42
23 Ապրիլի 2021
Հազարավոր հայեր մասնակցում են ջահերով երթին Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի կապակցությամբ (ՖՈՏՈ)
Ակցիան մեկնարկել է Թուրքիայի հսկայական դրոշն  այրելու արարողությամբ. ՖՈՏՈ
20:22
23 Ապրիլի 2021
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ