415.57
4.67
386.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն (ՖՈՏՈ)

10:15
13 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերթական բացառիկ վիրահատությունն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը: Այս մասին հայտնում է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook–յան իր էջում։ 

Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն (տերատոմա) է հայտնաբերվել: 

Նանեի մայրը պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկներն ասել են, որ պտուղը խնդիրներ ունի ու պետք է հեռացվի, սակայն ծնողները չեն ցանկացել գնալ այդ քայլին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետների զննությամբ պտուղը մնացել է, կինը ծննդաբերել է:

ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ 

Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել` ինչ է սպասվում, զգուշացրել` հեշտ չի լինելու։ 

«Երեխայի շնչափողի մեջ ծնվելուն պես խողովակ է անցկացվել, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել: Բարդ ու երկարատև վիրահատության է ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։ Պարզվել է, որ գոյացությունը ձգվում է շնչափողի առաջնային պատից մինչև ըմպան։ Նանեին այժմ կերակրում են գաստրիոստոմիկ խողովակի միջոցով, շնչում է տրախիոստոմիկ խողովակի միջոցով: Վերականգնման պրոցեսը երկար կարող է տևել»,- պատմում է Դալլաքյանը։ 

7 ամիս շարունակ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացնելուց հետո Նանեն արդեն դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության ներքո է։ 

Դալլաքյանը վստահեցնում է` երեխայի մոտ դրական դինամիկա կա։ Փոքրիկն արդեն ճանաչում է իր հարազատներին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ