Բացառիկ վիրահատություն Երևանում. հայ և ամերիկացի բժիշկները փրկել են Արցախում վիրավորված զինծառայողին դեմքի կաթվածից (ՎԻԴԵՈ)

16.12.2020, 13:40
Բացառիկ վիրահատություն Երևանում. հայ և ամերիկացի բժիշկները փրկել են Արցախում վիրավորված զինծառայողին դեմքի կաթվածից. ՎԻԴԵՈ
Բացառիկ վիրահատություն Երևանում. հայ և ամերիկացի բժիշկները փրկել են Արցախում վիրավորված զինծառայողին դեմքի կաթվածից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» ԲԿ–ում կատարվել է նորարարական վիրահատություն` Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկելու համար։

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, «Էրեբունի» ԲԿ-ում ամերիկացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ կատարվել է նորարարական վիրահատություն:

Արցախում Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասված էր ստացել, որի հետևանքով վնասվել էր դիմային նյարդը: Անհրաժեշտ էր սեղմ ժամկետում կատարել վիրահատություն, այլապես դիմային նյարդը վերականգնելը անհնար կդառնա:

«Հայաստանում, սակայն, նման վիրահատություն չէր կատարվել: Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդը, ապա՝ դիմային նյարդը, որոնք այնուհետեւ միացվել են իրար: Վիրահատությունը հարթ է անցել, այժմ վերականգնողական փուլն է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–