ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ հրապարակվել են «Տաթևեր» ճոպանուղուց այցելուների տարհանման կադրերը (ՎԻԴԵՈ)
17:33
11 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հրապարակվել են Սյունիքի մարզում գտնվող «Տաթևեր» ճոպանուղուց այցելուների տարհանման կադրերը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ճոպանուղին խափանվել էր։ Օդում կախված խցիկներում արգելափակված էր մնացել 41 այցելու, որոնց տարհանման նպատակով օգնության էին հասել ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցները։ Բոլոր այցելուներն անվնաս տարհանվել են։-0-