«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

26.11.2021, 15:08
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի 6 մասնակցի, ովքեր փակել են Սախարովի Հրապարակի փողոցը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Այսօր առավոտից «Ազատագրական շարժման» անդամները Երևանում փողոցներ են փակում` բողոքելով գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ։–0–