Այվազյանն իր վրաց գործընկերոջը նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար (ՖՈՏՈ)
23.01.2021,
19:33
Այվազյանն իր վրաց գործընկերոջը նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։
Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով», – նշել է Արա Այվազյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–յան իր էջում, այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։
Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ:
Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:
Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:–0–