Այսօր ու վաղը փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ (ՖՈՏՈ)

04.07.2023, 15:38
Ուշադրություն, վարորդներ. այսօր ու վաղը փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ. ՖՈՏՈ
Այսօր ու վաղը փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ:

Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:

Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run գիշերային վազքարշավը, որն անցնելու է նշված փողոցներով:

Հուլիսի 5-ին տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի 19:30-ին՝ Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում:

19:00-ից մինչև 20:00-ն փակ կլինի Հանրապետության հրապարակը:–0–

 - рис.1