Այսօր շուրջ 12 ժամ ջուր չի լինի Հայաստանի քաղաքներից մեկում և մարզի մի շարք հասցեներում

16.06.2022, 11:53
Այսօր շուրջ 12 ժամ ջուր չի լինի Հայաստանի քաղաքներից մեկում և մարզի մի շարք հասցեներում
Այսօր շուրջ 12 ժամ ջուր չի լինի Հայաստանի քաղաքներից մեկում և մարզի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շուրջ 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Կոտայքի մարզում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 16-ին ժամը 09:00-21:30 կդադարեցվի Կոտայքի մարզի՝

Աբովյան քաղաքի,
Նոր Գյուղ,
Կոտայք,
Արզնի գյուղերի,
Նուռնուս այգեգործական տարածքի, Ընկերություն այգեգործական տարածք 20 զանգվածի, Այգեգործական տարածք 3, 4, 9 թաղամասերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–