629.62
6.95
520.69
+20
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. Հակոբ Արշակյան

15:01
31 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հակոբ Արշակյանը հեռանում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից։ 

Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։ 

Ներկայացնում ենք Արշակյանի գրառումը ստորև. 

«Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։

Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։

Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ,և Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։

Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։

Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»։ 

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Արշակյանի հրաժարականի հնարավոր պատճառների թվում նշվում է Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի ձախողված մասնակցությունը, երբ հայկական տաղավարում ներկայացված էին միայն բուկլետներ, ոչ մի ցուցանմուշ չէր հասել Աբու Դաբի, ինչի համար նախարարության մի քանի աշխատակից նկատողություն է ստացել։

Որպես երկրորդ հնարավոր պատճառ նշվում է նախարարի կոնֆլիկտը լրագրողի հետ, երբ Արշակյանը հարվածել էր լրագրողին ու կոտրել նոութբուքը։

Նախարարի հնարավոր հրաժարականին նաև քաղաքական երանգ է հաղորդվում։ Նշվում է, որ իբր Արշակյանը հիասթափված է իշխանական կուսակցության կողմից իրականացվող քաղաքականությունից և որոշել է հրաժարական տալ, իսկ կուսակիցներն Արշակյանի այդ քայլը գնահատել են որպես քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ, ավելին, որ Արշակյանը ներառված է կուսակցության վարչության անդամների կազմում։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
30 Ապրիլի 2021
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
21:51
30 Ապրիլի 2021
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:42
30 Ապրիլի 2021
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանում է
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ օդանավով
18:37
30 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
Վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով
18:32
30 Ապրիլի 2021
ԱՆ. COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
ԱՆ–ից հայտնում են, որ COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
15:25
30 Ապրիլի 2021
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
Այսօր Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
13:15
30 Ապրիլի 2021
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:29
30 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
10:18
30 Ապրիլի 2021
Երևանում կսահմանվի 20–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, հետո կտրուկ կցրտի
Երևանում կսահմանվի 20–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, հետո կտրուկ կցրտի
23:11
29 Ապրիլի 2021
ԱԱԾ-ն կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանի դեմ քայլեր են ձեռնարկում, Գանդիի արձանն էլ պղծել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանի դեմ քայլեր են ձեռնարկում, Գանդիի արձանն էլ պղծել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:44
29 Ապրիլի 2021
ՀՀԿ–ն կմասնակցի արտահերթ ընտրություններին, հայտնի է, թե որ կուսակցության հետ է դաշինք կազմելու
ՀՀԿ–ն կմասնակցի արտահերթ ընտրություններին, հայտնի է, թե որ կուսակցության հետ է դաշինք կազմելու
19:43
29 Ապրիլի 2021
Քաղաքացիական հագուստով 8–10 ադրբեջանցի խախտել է Հայաստանի հետ շփման գիծը.ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ քաղաքացիական հագուստով 8–10 ադրբեջանցի անցել է Հայաստանի հետ միջդիրքային տարածքը