Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները

16.03.2023, 09:50
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:

Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը։