Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված

31.03.2023, 10:09
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է նախատեսված։


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 31-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Մ.Սարյանի 27-35 շենքերի, Ամիրյանի 18, 18Ա, 20 զույգ համար շենքերի, Մայիսյան 22 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-