438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է. տոնի խորհուրդն ու նշանակությունը

17:09
06 Փետրվարի 2022
© Լուսանկարը՝ qahana.am-ի
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է, ինչը նշանակում է, որ վաղվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը։ Այս պահքը հայերիս համար կարևոր է նրանով, որ հատուկ է միայն Հայ եկեղեցուն և սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

Ինչո՞ւ Առաջավորաց

Քանի որ Մեծ Պահքին է նախորդում, ինչպես նաև քանի որ հայոց առաջին պահքն է։

Ո՞րն է Առաջավորաց պահքի խորհուրդը

Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է:

Այս պահքը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ի հիշատակ այն օրվա, երբ Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել տվեց՝ փրկելով նրանց այսահարությունից: Զուր չէ, որ Առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք։

Ի՞նչ ուտել պահքի օրերին

Այժմ Առաջավորաց պահքը պահում ենք այնպես, ինչպես մյուս պահքերը՝ ոչ մի առանձնահատկությամբ, կենդանական ծագման սննդից, ինչպես նաև մեղքերից հրաժարմամբ։ Սակայն առաջներում այս օրերին թույլատրվում էր միայն աղով ու հացով սնվել։

Ինչո՞ւ է նախկինում անվանվել Սուրբ Սարգսի պահք

Առաջավորաց պահքը թյուրիմացաբար է նախկինում ստացել «Սուրբ Սարգսի պահք» անվանումը, քանի որ դրան հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Զորավարի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Սուրբ Սարգսի տոնի հետ։

Ինչո՞ւ ենք բարեկենդանը նշում

Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է, որն ազդարարում է պահքի սկիզբը։ Բարեկենդանը պահքին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Այսօր խորհրդածության օր է։ Թող որ պահքի բարեկենդանը դառնա այն առիթը, որը կստիպի մեզ մտածել՝ ինչպե՞ս հասնենք իրական, դրախտային երջանկության, որը մենք ունեինք, սակայն կորցրինք՝ մեր անհնազանդության պատճառով։

Այսօր խորհենք, թե ինչում ենք վերահաստատվելու պահքի մեր ճանապարհին։ Ո՞ւմ ենք փնտրելու պահքի ընթացքում, և երբ պահքն ավարտվի, ինչպե՞ս ենք վարվելու այն շնորհների հետ, որ ստացել ենք Տեր Աստծուց։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ