Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
04.02.2025,
10:42
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 4-ին 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 100-169 շենքերի, Իսակով 30-54/8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։