Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
12.02.2025,
10:47
Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 12-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան 37, 39, 41 կենտ համարի շենքերի, Սայաթ Նովայի Պող. 20-26 շենքերի, Թումանյան 10, 12 շենքերի, Ավագ Պետրոսյան փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։