Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

12.02.2025, 11:04
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 12-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործներ 1, 2, 3 փողոցների, Նոր Արեշ 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկ 33-106 տների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։