+12
Եղանակը Երևանում
Հայ

«Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության».Թաթոյանը պատասխանել է ԱԽ քարտուղարի մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)

14:47
03 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով մեղադրել է իրեն քաղաքական կանխակալության մեջ, գերազանցում է իր լիազորությունները։

Ավելի վաղ Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Թաթոյանի բոլոր հայտարարությունները կրում են քաղաքական բնույթ և մի քանի ամիս անց իշխանությունները կառաջարկեն ՄԻՊ–ի իրենց թեկնածուին։

Загружается новость ... "Лево"

Ոտնձգություն ՄԻՊ–ի անկախ հաստատության նկատմամբ

Այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ», – հայտարարեց Թաթոյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ–ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,–ասաց նա`նշելով, որ Ազգային անվտանգության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։ 

«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը», – ասաց նա։

Երկակի ստանդարտնե՞ր

Թաթոյանն անդրադարձավ մի շարք ասպեկտների, որոնք վկայում են, որ երկրում իրականացվում  է հետևողական աշխատանք ՄԻՊ–ի գործունեությունը վարկաբեկելու համար։

Թաթոյանն ասաց, որ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա, որ կասկածի տակ է դնում ՄԻՊ–ի անաչառությունը։

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ–ը առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար։

Անդրադառնալով անաչառությանը` Թաթոյանը նշեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին,  ինքն այցելել էր, պահանջել իրավունքների խախտումների քննություն իրականացել։ 

«Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել,  էլ անաչա՞ռ չեմ»,–ասաց նա։

Քաղաքականություն, մարդու իրավունքներ և շահարկումներ

Վերադառնալով սահմանների հարցում ՄԻՊ–ի հասցեին հնչող քաղաքական կանխակալության մեղադրանքներին` Թաթոյանը հայտարարեց. «Ես որքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք»։

Նա նաև ընդգծեց, որ  չի կարելի դիտարկել Սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված:

«Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել: Այդպես մենք մեր երկիրը դարձնում ենք աշխարհաքաղաքական խաղերի զոհը: Պարզ չէ՞, որ Ադրբեջանի համար  սա ամենագերձեռնտու մոտեցումն է՝ Մարդու իրավունքներից կտրել  ու տանել ամեն ինչ ռազմաքաղաքականի դաշտ», – ասաց նա։

Թաթոյանը նաև ընդգծեց, որ այն պաշտոնյաներին, ովքեր միայն քարտեզներից են խոսում,  պետք է ասել, որ տպավորություն կա, որ այս երկիրը «կար ու ձևի հարց է»,  «վերցնենք էս քարտեզով կտրենք, թե էն քարտեզով կտրենք»։

«Ամեն խնդրի հետևում մարդ է կանգնած` իր իրավունքներով, երեխայի անվտանգությամբ։ Չեն կարողանում իրենց հողերից օգտվել», – ասաց նա։

Թաթոյանը նաև ընդգծեց, որ իր հասցեին հնչած հայտարարությունները շահարկումներ են։

«Հուսով եմ, որ անվտանգության գոտու հետ կապված հարցերը կդառնան նաև հանրային քննարկումների առարկա։ Ես, որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, կշարունակեմ իմ բացառապես իրավապաշտպան գործունեությունը», – նշեց նա։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել