416.22
4.82
386.25
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին (ՎԻԴԵՈ)

12:05
19 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ–ում հետաքրքրվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, թե երբ է վերջինս հրաժարական տալու։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Քերոբյանը վստահեցնում էր, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում 2021թ.–ի արդյունքում գրանցվի երկնիշ տնտեսական աճ։ Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում հրաժարական կտա։

«Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը (Քերոբյանը), ով խոստանում էր` հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց», – հայտարարեց պատգամավորը։

Դիմելով դահլիճում նստած Քերոբյանին` Մանուկյանը նշեց, որ այսպիսի վարքագծով նա տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է իր խոսքի արժեքը, զրոյացնում է իր անձի հանդեպ վստահությունը:

Ի պատասխան` Քերոբյանը հայտարարեց, որ այդ արտահայտությունը կատակով արված հայտարարություն է։

«Արդյոք դուք նույն պատվախնդրությամբ գնում ու թակում ենք Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել ու վրիպել են շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյոք ձեր գործողություններում տրամաբանական եք, հետևողական եք բոլոր առումներով, թե՞ զվարճանում եք և ձեր արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ», – ասաց Քերոբյանը` դիմելով պատգամավորին։

Մանուկյանն իր հերթին Քերոբյանին մեղադրեց սուտ խոստում տալու մեջ` նշելով, որ Քերոբյանի բոլոր խոսքերը ստիպված պետք է ընդունել կատակով:

Նախօրեին էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ Վահան Քերոբյանը շարունակում է կատարել նախարարի պարտականությունները։ Նշենք, որ մամուլը գրում էր նախարարի հրաժարականի մասին։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ
13:48
23 Մայիսի 2023
Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
11:28
23 Մայիսի 2023
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է. ՎԻԴԵՈ
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ