411
5.11
388.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյանը ԶՊՄԿ–ի տնօրե՞ն, թե՞ տնօրենների խորհրդի անդամ. կառավարությունից նշել են, որ Արայիկ Հարությունյանը շփոթվել է

12:57
03 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն նշանակելու հարցը։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Երբ լուծումները լինեն, դուք դրա մասին անմիջապես կիմանաք», – ասաց Հարությունյանը։

Հարցին` ինչու հենց Տիգրան Ավինյանը, նա պատասխանեց. «Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, և պետք է լավագույնս լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»։ 

Անդրադառնալով Ավինյանի ` քաղաքականությունը ձեռնարկատիրությունից տարանջատելու հայտարարությանը` Հարությունյանը ասաց. «Նա շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, շարունակում է մնալ վարչության անդամ։ Դուք տեսել եք, որ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես  որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել այդ հայտարարության մեջ կամ տողատակեր»: 

Արայիկ Հարությունյանը շփոթվել է 

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ յսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: 

«Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԶՊՄԿ–ի մասին

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը։ ԶԼՄ–ներում նման որոշումն անվանել են քաղաքական վենդետա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ, որի սեփականատերերն արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցում էին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքին։ Կոմբինատում 2021թ.–ին իրականացվեցին խուզարկություններ և ձերբակալություններ,ամբողջ կոմբինատը շրջապատված էր ուժայինների կողմից։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և 1000 խոշոր հարկատուներից մեկն է։ Կոմբինատը, որն անվանում են նաև Քաջարանի կամ Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատ, Քաջարան քաղաքում գործող արդյունաբերական ձեռնարկություն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining»–ը (60%), Երևանի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Armenian Molybdenum Production» ՍՊԸ–ն և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ–ն (յուրաքանչյուրը 12,5%):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է