415.57
4.67
386.18
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ավանեսյանը նշել է, թե երբ ուժի մեջ կմտնի չպատվաստվածների համար հասարակական վայրեր այցելելու արգելքի մասին հրամանը

14:29
05 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հանրային սննդի և մշակութային միջոցառումների այցելություններն արգելող հրամանը կհրապարակվի հունվարի 10-ին: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը հաջորդ երկուշաբթի հրաման կհրապարակի, որով հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև թատրոններ և մշակութային այլ վայրեր և միջոցառումներ այցելելիս ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի PCR թեստի բացասական արդյունք՝ 72 ժամ տևողությամբ կամ պատվաստման վկայական կամ բացասական թեստի արդյունք արված վերջին 24 ժամում»,- ասաց նա։

Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ հրամանն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում։ Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ այս կերպ ժամանակ է տրվում բնակչության իրազեկումը կազմակերպելու և տնտեսվարող սուբյեկտները նոր կանոններին համապատասխանեցնելու համար։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նոր որոշման կատարման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է, և համապատասխան բջջային հավելվածի միջոցով հեռախոսների վրա կարող են պատշաճ կերպով ցուցադրվել և՛ թեստի արդյունքները, և՛ պատվաստման վկայականի QR կոդը։ Սա, նրա խոսքով, հեշտացնում է հասարակական վայրեր այցելելը:

Պատվաստման մասին

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների արշավը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Պատվաստումները կատարվում են անվճար և իրականացվում են կամավոր հիմունքներով՝ շաբաթական 7 օր ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար հանրապետության ցանկացած պոլիկլինիկայում և շարժական պատվաստման կետերում։

COVID-19-ի դեմ պատվաստման համար հասանելի են CoronaVac և Sinofarm (Չինաստան), AstraZeneka (Բրիտանիա), Sputnik V (Ռուսաստան) և Moderna (ԱՄՆ) պատվաստանյութերը: Միաժամանակ Moderna պատվաստանյութի օգտագործումը թույլատրվում է նաև 12 տարեկան և բարձր տարիքի դեռահասների համար։ Sputnik Light-ը կիրառվում է նաև որպես խթանող պատվաստանյութ։

Հունվարի 5-ի դրությամբ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացել է 722 409 մարդ, առաջին դեղաչափը՝ 946 984 մարդ։

COVID-19-ի իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը Հայաստանում գործել է վեց ամիս՝ 2020 թ.-ի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը փոփոխություններ մտցրեց համապատասխան օրենքների փաթեթում, ՀՀ կառավարությունը ողջ հանրապետությունում մտցրեց կարանտին, որը երեք անգամ երկարաձգվեց և ներկայումս գործում է մինչև 2022 թ.-ի հունիսի 20-ը։

Հունվարի 5-ի առավոտվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 345 255 հաստատված դեպք, օրական նոր դեպքերի թիվը կազմել է 129 (նախորդ օրը՝ 90)։ Ընդհանուր առմամբ, կատարվել է կորոնավիրուսի 2 586 737 թեստ։ Մահացել է 7 989 մարդ, ապաքինվել է 332 304 հիվանդ, բուժումը շարունակում է 3 451 պացիենտ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ