571.39
6.68
484.93
+19
Եղանակը Երևանում
Հայ

Առուշ Առուշանյանը կալանավորվեց

15:34
16 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առուշանյանը երկու ամիս կմնա կալանքի տակ:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Սեպտեմբերի 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
21:16
20 Սեպտեմբերի 2021
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր ուսուցման անհրաժեշտություն կա. «Տաշիր» ԸԽ–ի հիմնադիր
Կարապետյանն ընդգծեց նաև, որ ռուսաց լեզուն ձեռք է բերել հատուկ նշանակություն `որպես ինտեգրման գործոն
15:55
20 Սեպտեմբերի 2021
Մանե Գևորգյանը մեկնաբանել է Էրդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Էդողանի խոսքերն այն մասին, թե Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
03:00
20 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին, որոնք Գորիս-Որոտան ճանապարհով երթեւեկելիս հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
23:11
19 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ–ները հաղորդել են Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը պարզաբանել է Երևանում 2 թուրքերի բերման ենթարկելու մասին տեղեկությունները.ՎԻԴԵՈ
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ