424.69
4.85
386.64
+17
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով

00:15
29 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Այս մասին նշվում է Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի տարածած հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

«Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր...

Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Այս քրեական հետապնդումը զուգորդվեց Արթուր Վանեցյանի ձերբակալությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ, որն ի դեպ դատարանում անձամբ ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնուհետև Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը շարունակվեցին նաև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում։ Խուզարկություններ իրականացվեցին ոչ միայն Արթուր Վանեցյանի բնակարանում, այլ նաև նրա ծնողների բնակարանում, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում։ Հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր էր հեռարձակվում ահասառսուռ ձայնով մի տեսահոլովակ, որ պատմում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստող խմբի մասին։ Այս ողջ ընթացքում Արթուր Վանեցյանի նկատմամբ կիրառված էր խափանման միջոց, սահմանափակված էր նրա սահմանային տեղաշարժը։

Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշմամբ էր անգամ հաստատվել, որ առկա չէ հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող արարքներին։

Եվ նման պայմաններում է, որ միայն 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել»:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
02 Մայիսի 2023
Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում (ՖՈՏՈ)
Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում
12:27
02 Մայիսի 2023
Անդրեն և Անին ամուսնացել են, հրապարակվել են պսակադրության կադրերը (ՎԻԴԵՈ)
Անդրեն և Անին ամուսնացել են, հրապարակվել են պսակադրության կադրերը. ՎԻԴԵՈ
11:12
02 Մայիսի 2023
Ավտոբուսի վարորդն իրեն ագրեսիվ է պահել, ծխախոտը դուրս է նետել. նրան հեռացրել են աշխատանքից (ՎԻԴԵՈ)
Facebook–ում գրառում էր տեղադրվել, որտեղ քաղաքացիներից մեկը բողոքում է ավտոբուսի վարորդի ոչ հարիր պահվածքից. ՎԻԴԵՈ
14:08
01 Մայիսի 2023
ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
Այսօր ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
12:20
01 Մայիսի 2023
Ձմեռ՝ մայիսին. Արագածոտնում ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Այսօր՝ մայիսի 1-ին Արագածոտնի մարզում ձյուն է տեղացել. ՎԻԴԵՈ
10:45
01 Մայիսի 2023
«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը
Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի
01:12
30 Ապրիլի 2023
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում
01:05
30 Ապրիլի 2023
Թուրքիան առանց պատճառ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
23:06
29 Ապրիլի 2023
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
Հակառակորդը կրակ է բացել Տեղի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
11:26
29 Ապրիլի 2023
Արդշինբանկը նոր մասնաճյուղ է բացել «Multi Magic Mall» առևտրի կենտրոնում
Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում
20:54
28 Ապրիլի 2023
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
Քննչական կոմիտեն և TikTok-ը կհամագործակցեն
15:03
28 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն