Արտոնություններ և ժամկետի երկարացում․ Ավագանին հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին

11.02.2025, 13:31
Երևանի ավագանին հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին և փաթեթների գործողության ժամկետների երկարացմանը
Արտոնություններ և ժամկետի երկարացում․ Ավագանին հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանին 33 «կողմ» և 17 «դեմ» ձայներով հավանություն տվեց տրանսպորտային փաթեթների նոր արտոնություններին և փաթեթների գործողության ժամկետների երկարացմանը։ 

1 և 7-օրյա փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: