Արտակ Դավթյանը մասնակցել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին
16:57
14 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԶՈՒ մամուլի ծառայությունը, նիստերը տեղի են ունեցել երեքշաբթի` հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:-0-