Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի

09.09.2021, 15:15
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 20–ից Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի։ Այս մասին հինգշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Armenia ավիաընկերության փոխտնօրեն և կոմերցիոն տնօրեն Գևորգ Խաչատրյանը։ 

«Սեպտեմբերի 20–ից մենք ամեն օր իրականացնելու ենք Երևան–Մոսկվա–Երևան չվերթեր դեպի Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններ, ինչպես նաև Երևան–Թբիլիսի–Երևան ամենօրյա չվերթեր», – ասաց նա։

Խաչատրյանի խոսքով, այս չվերթերի շնորհիվ Երևանը կդառնա տարանցիկ կետ, ինչը երկիր լրացուցիչ եկամուտներ գրավելու նոր հնարավորություն է։

Նա նաև տեղեկացրեց, որ Ամանորին կգործարկվեն չվերթեր դեպի Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Ռոստով և Նովոսիբիրսկ։ Արդեն իրականացվում են չվերթեր դեպի Թեհրան և Բաղդադ։

Խաչատրյանը նշեց, որ 2021թ.–ի փետրվարից Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսումից հետո Armenia–ն իրականացրել է 1610 չվերթ և տեղափոխել է մոտ 155 հազար ուղևոր։ Ընկերության կանխատեսումներով, ուղևորների թիվը մինչև տարեվերջ կհասնի մոտ 300 հազարի։

Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2015թ.–ի վերջին։ Բաժնետոմսերի 100%–ը մասնավոր են։ Ընկերությունը զբաղվում է ուղևորների և բեռների տեղափոխմամբ։ Բազային օդանավակայանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։ Հիմա Armenia ավիաընկերության օդանավերի պարկում կան Boeing 737–500 և Boeing 737–700 նոր տիպի օդանավեր։–0–