Armenia ավիաընկերությունը չեղարկել է Երևան–Լիոն–Երևան չվերթերը կորոնավիրուսի պատճառով

06.03.2020, 20:40
Armenia ավիաընկերությունը չեղարկել է Երևան–Լիոն–Երևան չվերթերը կորոնավիրուսի պատճառով, բայց կան բացառություններ
Armenia ավիաընկերությունը չեղարկել է Երևան–Լիոն–Երևան չվերթերը կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթերը:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք», – նշել է Խաչատրյանը:–0–