Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել
01.07.2022,
15:35
Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Գևորգյանի հայտարարությունը, որը նաև հրապարակել է Տելեգրամյան իր էջում։
«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:
Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»։
Այսօր ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հեռացվել է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից։
Նշենք, որ Սաղաթելյանի հետկանչով ընդդիմությունը չի կորցնում փոխվարչապետի քվոտը և կարող է նոր թեկնածու ներկայացնել։
Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու գործընթացը։ Հիմնավորումը Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն է։
Մայիսի 3-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ամբողջ կազմով բոյկոտում էին խորհրդարանի նիստերը՝ կազմակերպելով հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ։ Նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս հակապետական քաղաքականություն է վարում և չի կարողանում ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։-0-