Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով

07.09.2021, 15:50
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է դատարանում ներկայացնել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի շահերը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ 

«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են», – հայտարարել է Ալեքսանյանը, ինչից հետո լքել է նիստերի դահլիճը։

Գևորգյանը նշել է, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ 

Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։

Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մի օրինաչափություն է նկատել պաշտպանական կողմի վարքագծում․ ամեն անգամ, երբ դատարանն առաջարկում է մեղադրող կողմին հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանները որոշում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։ 

Այսօր նիստի ընթացքում Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Արմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է նախորդ դատական նիստին առանց դատարանի թույլտվության լքել դահլիճը։ Նրա խոսքով, դատավորը սահմանափակում է իր՝ պաշտպանի լիազորությունները։–0–