«Արմավիրում ադրբեջանցինե՞ր են հայտնվել». ԱԱԾ-ն պարզաբանում է

19.08.2022, 23:00
«Արմավիրում ադրբեջանցինե՞ր են հայտնվել». ԱԱԾ-ն պարզաբանում է
«Արմավիրում ադրբեջանցինե՞ր են հայտնվել». ԱԱԾ-ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակման կապակցությամբ:

«Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում։-0-